Մահացածների քաղաք
Մահացածների քաղաք անգլ.՝ The City of the Dead | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | gothic film? և սարսափ ֆիլմ |
Թեմա | գերբնական |
Թվական | 1960 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | John Llewellyn Moxey?[1] |
Պրոդյուսեր | Max Rosenberg? և Milton Subotsky? |
Սցենարի հեղինակ | George Baxt? և Դեսմոնդ Դիքինսոն |
Դերակատարներ | Venetia Stevenson?, Քրիստոֆեր Լի, Dennis Lotis?, Betta St. John?, Վալենթայն Դայալ, Patricia Jessel? և Ann Beach? |
Օպերատոր | Դեսմոնդ Դիքինսոն |
Երաժշտություն | Դուգլաս Գեյմլի |
Մոնտաժ | John Pomeroy? |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Տևողություն | 76 րոպե |
«Մահացածների քաղաք» (երբեմն թարգմանվում է նաև «Սարսափների հյուրանոց» անվանմամբ) (անգլ.՝ The City of the Dead или Horror Hotel), 1960 թվականին ցուցադրված անգլիական սարսափ ֆիլմ, որը նկարահանվել է ԱՄՆ–ում։ Ֆիլմը գտնվում է ԱՄՆ-ի հանրային տիրույթում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1692 թվականին Նոր Անգլիայի Ուայտվուդ քաղաքում մի կախարդ է այրվել։ Սակայն մահից առաջ նա հասցրել է գործարք կնքել սատանայի հետ, սատանան նրան նվիրել է հավերժ կյանք՝ միշտ չարիք գործելու պայմանով։
Մեր օրեր՝ 20–րդ դարի կեսեր։ Պրոֆեսոր Ալան Դրիսկոլլը ԱՄՆ–ի համալսարաններից մեկում դասախոսություն է կարդում միջնադարյան կախարդների մասին։ Նրա ուսանողուհիներից մեկը՝ Նեն Բարլոուն, առանձնակի կերպով հետաքրքրվում է այս հարցերով և պրոֆեսորը խորհուրդ է տալիս նրան այցելել Ուայտվուդ, որտեղ կարող էր այդ թեմային համապատասխան հետաքրքիր նյութեր գտնել։ Նենը արձակուրդներին տեղափոխվում է այնտեղ։ Հյուրանոցում բնակություն հաստատելով բավականին տարօրինակ կնոջ՝ տիկին Նյուլեսի հետ, Նենը սկսում է ուսումնասիրել քաղաքի պատմությունը։ Նա ծանոթանում է տեղի բնակչուհու՝ Պատրիսիայի հետ, և շուտով իմանում, որ օրերս կայանալու է ավանդույթ դարձած զոհաբերության ծեսը։ Զոհը լինելու է ինչ–որ աղջիկ։ Իջնելով հյուրանոցի նկուղ՝ աղջիկը մահանում է։
Երկու շաբաթ անց, Նենի բացակայությունից անհանգստացած, եղբորը՝ Ռիչարդին, և ընկերոջը՝ Թոմին, ուղարկում են Նենին փնտրելու։ Հաղթահարելով վհուկների խարդավանքը (ավտովթար), ընկերները ժամանում են Ուայտվուդ։ Այստեղ նրանք գտնում են Պատրիսիային և ծանոթանում նրա հոր հետ։ Շուտով Պատրիսիային առևանգում են և Ռիչարդը նրան գտնում է այն նույն նկուղում, որտեղ մահացել էր Նենը։ Ի զարմանս իրեն, նա իմանում է, որ աղանդի առաջնորդն ինքը՝ պրոֆեսոր Դրիսկոլն է, ով այստեղ էր ուղարկել Նենին։ Ռիչարդը գերեվարվում է և նա նույնպես պետք է սպանվեր։ Վերջին պահին Թոմը ներխուժում է նկուղ և խաչի օգնությամբ ոչնչացնում կախարդներին, չնայած որ ինքը դանակի հարված էր ստացել մեջքից։ Գլխավոր վհուկին հաջողվում է փախչել, բայց նա այլևս չէր կարող երկար ապրել, քանի որ զոհաբերության ժամանակը անցել էր; Պարզվում է, որ նա հյուրանոցի տերն էր՝ տիկին Նյուլեսը, որի իսկական անունը Էլիզաբեթ Սելվին էր, ում Ռիչարդն ու Պատրիսիան նկուղից դուրս գալուց հետո մահացած են գտնում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենեսիա Սթիվենսոն՝ ուսանողուհի Նեն Բարլոու
- Քրիստոֆեր Լի՝ պրոֆեսոր Ալան Դրիսկոլլ, աղանդների առաջնորդ
- Բետա Սենտ Ջոն՝ Պատրիսիա Ռասսելլ, Ուայտվուդի բնակիչ
- Վալենտին Դիալ՝ Ջետրոու Կին
- Դենիս Լոտիս՝ Ռիչարդ Լոտիս՝ Նենի եղբայրը
- Պատրիշա Ջեսսել՝ վհուկ Էլիզաբեթ Սելուին, հյուրանոցի տնօրեն տիկին Նյուլես
- Թոմ Նեյլոր՝ Բիլլ Մայտլանդ
- Էննի Բիչ՝ Լոտի
- Նորման Մակոուեն՝ Պատրիսիայի հայրը
- Մաքսին Հոկդեն՝ Սյու
- Վիլյամ Էբնի՝ ոստիկան
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիացի դերասաններից պահանջվում էր, որ նրանք խոսեին ամերիկյան առոգանությամբ։
- Ֆիլմը հիշեցնում է նույն տարում թողարկված «Պսիխո»-ն, երկուսում էլ հեռուստադիտողին ներկայացվում է գրավիչ շիկահեր, ով, ինչպես և սպասվում էր, դառնում է գլխավոր հերոսուհին, երկուսում էլ նա մեկնում է մի հեռավոր վայր, որտեղ բնակություն է հաստատում շատ տարօրինակ սեփականատեր ունեցող հյուրանոցում, երկու ֆիլմերում էլ այս շիկահերը մահանում է պատմվածքի մեջտեղում[2]։
- Ամերիկյան վարձույթում ֆիլմի տեւողությունը կրճատվել է մոտավորապես երկու րոպեով՝ Լյուցիֆերի կանչին վերաբերող մի քանի արտահայտություններ ջնջելու հետ կապված։
- Ֆիլմից որոշ հատվածներ հետագայում օգտագործվել են երաժշտական տեսահոլովակներում. Bring Your Daughter... to the Slaughter (1990) Iron Maiden –ի խումբ, «Sleepless Nights» King Diamond'а, «Dragula» (1998) Роба Зомби, «Horror Hotel» The Misfits–ի խումբ։
- Նոր Անգլիայում կախարդներին երբեք չէին այրում, նրանց կախաղան էին հանում կամ չարչարում հսկայական քարերով։ Վհուկների այրումը բնորոշ է Հին աշխարհին։
Պրեմիերայի ցուցադրումը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Բրիտանիա– 1960 թ․, սեպտեմբեր
- ԱՄՆ– 1961 թվականի սեպտեմբերի 12
- Դանիա– 1961 թվականի նոյեմբերի 13
- Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն– 1963 թվականի դեկտեմբերի 13
- Նորվեգիա – 1968 թվականի սեպտեմբերի 26
- Ֆինլանդիա– 1995 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0053719/
- ↑ «Обзор фильма Город Мертвых / The City of the Dead (1960) | B-Movies». b-movies.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ IMDB — releaseinfo
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джонатан Ригби (Rigby, Jonathan) «Английская готика: Век кинематографа ужасов» (English Gothic: A Century of Horror Cinema). Изд-во Reynolds & Hearn Ltd, 2000. ISBN 1-903111-01-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Город мёртвых на сайте horror-movies.ru
- Город мёртвых в Архиве Интернета անվճար դիտելու և ներբեռնելու համար
- Город мёртвых на Google Видео անվճար դիտելու համար (необходим Adobe Flash)
|